top of page

ՀՀ ԿԸՀ պատվիրակությունը գործուղվել է Ղազախստան՝ հետևելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին

  • Anews
  • Mar 17, 2023
  • 1 min read

ree

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատվիրակությունը կմասնակցի Ղազախստանի Հանրապետության  արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

ԿԸՀ-ից հայտնում են, որ ԱՊՀ գործադիր կոմիտեն ձևավորել է անկախ պետությունների համագործակցության դիտորդական առաքելություն Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի արտահերթ ընտրություններին մասնակցելու համար։ Գործադիր կոմիտեի հրավերով Ղազախստան են գործուղվել են ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը և ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանը։ Ղազախստանի ԿԸՀ հրավերով էլ ընտրություններին մասնակցելու համար գործուղվել են ԿԸՀ անդամ Արուսյակ Տերչանյանը և ԿԸՀ նախագահի խորհրդական Անդրանիկ Տերտերյանը։ Ընտրությունները նախատեսված են 2023 թվականի մարտի 19-ին: ՀՀ ԿԸՀ պատվիրակությունը Ղազախստանում կլինի մարտի 17-ից 20-ը։

 
 
 

Comments


bottom of page