top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտն ու Չինաստանի ԳԱ Կունմինի բուսաբանության ինստիտուտը կհամագործակցեն



ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի և Չինաստանի Գիտությունների ակադեմիայի Կունմինի բուսաբանության ինստիտուտի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որով նախատեսվում է համագործակցություն համատեղ ծրագրերի իրականացման, գիտաշխատողների, ուսանողների, գիտական հրապարակումների փոխանակման, գիտական հանդիպումներին մասնակցելու միջոցով։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժինը, այն ստորագրել են ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանը և Չինաստանի ԳԱ Կունմինի բուսաբանության ինստիտուտի փոխտնօրեն Պունո Պենատենզին։

Չինաստանի Գիտությունների ակադեմիայի պատվիրակությունը ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ և Երևանի բուսաբանական այգի է այցելել Չինաստանի ԳԱ փոխնախագահ Չժան Յափինի գլխավորությամբ՝ ՀՀ ԳԱԱ և Չինաստանի ԳԱ միջև կնքված համագործակցության շրջանակներում։

Այցի ընթացքում պատվիրակության անդամները ծանոթացել են այգու բուսական հավաքածուներին, ենթակառուցվածքներին և զարգացման ծրագրերին, ինչպես նաև ինստիտուտի գիտահետազոտական ծրագրերին, հերբարիումին, սերմերի բանկին, լաբորատորիաներին։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page