top of page
ԼՐԱՀՈՍ
Search

«Հավք» ԱԹՍ մրցույթի իրականացման համար 15 մլն դրամ հատկացվեց. այն կլինի երեք անվանակարգերում


Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 14-ի նիստում որոշեց 2023թ. սեպտեմբերին «Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի կողմից Լոռու մարզի Լեռնապատ գյուղում իրանականացվող «Հավք» ԱԹՍ մրցույթի կազմակերպման նպատակով 15 մլն դրամ ֆինանսական աջակցություն հատկացնել: Հիմնադրամը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն է դիմել 2023 թվականի հուլիսին: «Հավք» ԱԹՍ մրցույթն իրականացվելու է երեք անվանակարգերում՝ դպրոցահասակ թիմեր, սիրողական և ավագ դպրոցական թիմեր ու մասնագիտացած ընկերություններ։ Այս տարի մրցույթին առաջադրվող խնդիրներն են՝ տարածքում կողմնորոշում, իրերի հայտնաբերում ու տարբերակում, բեռների առաքում, խոչընդոտների հաղթահարում և հեղուկ նյութերի սփռում։ Մրցույթի մասնակցության հայտ ներկայացնող խմբերը կարող են առաջարկել նաև լուծումներ, որոնք նշված չեն ցանկում: Նախաձեռնող խումբը դրանք անպայման կդիտարկի և նպատակահարմարության դեպքում կներառի առաջարկվող խնդիրների ցանկում: Կարևորելով Հայաստանում տեխնոլոգիական լուծումների կիրառումը տնտեսության բոլոր ոլորտներում, այդ թվում նաև արտակարգ իրավիճակների պայմաններում, և ի աջակցություն տեխնոլոգիական ոլորտի սկսնակ թիմերին, ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նպատակահարմար է գտնում աջակցել նշված մրցույթի կազմակերպմանը, որի նպատակով առաջարկվում է ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներից 15,000.0 հազար դրամը ուղիղ դրամաշնորհի տեսքով հատկացնել Հիմնադրամին:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page