top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ՀԱՅՐԵՆԻՔ – ՍՓՅՈՒՌՔ նախաձեռնության անդամները տարբեր երկրներում նախապատրաստվում են նշել ապրիլի 24-ը



Կայացավ ՀԱՅՐԵՆԻՔ – ՍՓՅՈՒՌՔ նախաձեռնության https://www.facebook.com/DiasporaMotherland հերթական հեռավար հանդիպում-քննարկումը, որի օրակարգում ի թիվս այլ հարցերի ընդգրկված էր նաև տարբեր երկրներում Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրվա միջոցառումների ու նախաձեռնությունների նախապատրաստական աշխատանքների ամփոփման հարցը։ Նախաձեռնության անդամներն աշխարհի տարբեր երկրներում իրենց ներդրումն ունեն հայ համայնքների համախմբման, 2021թ ապրիլի 24-ին նվիրված տարաբնույթ միջոցառումների կազմակերպման գործում:

Սփյուռքի համայքներում վերջին շրջանում կատարված իրադարձությունների և տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի մասին խոսեցին նախաձեռնության Մեծ Բրիտանիայի, Ուկրաինայի, Վրաստանի, Ռուսաստանի Դաշնության, Լիբանանի ներկայացուցիչները: Այնուհետև «Դասավանդիր Հայաստանի» ներկայացուցիչը ներկայացրեց այն հնարավորությունները, որ ընձեռվում է Սփյուռքի մեր հայրենակիցներին՝ վերապատրաստումից հետո Հայաստանի տարբեր դպրոցներում երկու տարով դասավանդելու համար, պատասխանեց քննարկմանը մասնակցող հայկական դպրոցների ուսուցիչների հարցերին:

Քննարկվեց Նախաձեռնության անելիքները՝ Արցախի գրավյալ տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության, միջազգային ասպարեզում ադրբեջանցիների վայրագությունները ներկայացնելու առումով: Որոշվեց այս գործընթացում ներգրավել մասնագետ-իրավաբանների, քաղաքագետների, մշակութաբանների, միջազգայնագետների՝ օգտագործելով համահայկական ներուժը:

ՀԱՅՐԵՆԻՔ – ՍՓՅՈՒՌՔ նախաձեռնության ներկայացուցիչները համաձայնեցին, որ ապրիլի 24-ին նվիրված միջոցառումները տարբեր երկրներում բազմաբնույթ են ու բազմաթիվ, համայնքները համավարակի պայմաններում արել են առավելը՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, զոհերի հիշատակը վառ պահելու համար: Այս առումով քննարկման մասնակիցները նպատակահարմար գտան յուրաքանչյուր երկրում կատարված աշխատանքը մանրամասն ներկայացնել ապրիլի 24-ից հետո՝ առանձին հոդվածների, տեսանյութերի տեսքով: Դրանք կհրապարակվեն www.anews.am հայկական լրատվական կայքում:

«Ավելի քան 2,5 ժամ տևած հանդիպման ավարտին Նախաձեռնության անդամները անդրադարձան նոր առաջարկություններին, համահայկական ծրագրերի գաղափարներին, որոնք ստացվել են Սփյուռքի ու Հայրենիքի տարբեր անհատներից ու կազմակերպություններից: Լավագույն և իրատեսական նախագծերն առաջիկայում կյանքի կկոչվեն ՀԱՅՐԵՆԻՔ – ՍՓՅՈՒՌՔ նախաձեռնության անդամների ջանքերի միավորման արդյունքում»,- տեղեկացրեց նախաձեռնության համակարգողներից Ատոմ Մխիթարյանը:




0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page