top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հայկական InoRain-ը մրցանակի է արժանացել Georgian IT Innovations 2023-ում



Հայկական #inoRain ՏՏ ընկերությունը մասնակցել է դեկտեմբերի 11-12-ը Թբիլիսիում անցկացված Georgian IT Innovations 2023 միջազգային համաժողովին և միակ հայկական ընկերությունն է, որն այս տարի հաղթել է «Լավագույն բիզնես համալիր լուծումներ» անվանակարգում։

Ինչպես տեղեկացնում է ԲՏԱ նախարարությունը, ընկերությունը Georgian IT Innovations 2023 միջազգային համաժողովին ներկայացրել էր իր Codifyer և inoRain OTT լուծումները:

InoRain-ը OTT/ VOD լուծումներ ու ավտոմատացումներ է առաջարկում տարբեր ուղղություններ ունեցող բիզնեսների համար, մասնավորապես՝ հյուրանոցների, ինտերնետ մատակարարողների, ինֆլուենսերների ու բլոգերների:Codifyer-ն առաջարկում է ծրագրավորողների համար մշակված ավտոմատացման նորարարական համակարգ:

Այս նորարարական լուծումը նախագծված է ոչ միայն աշխատանքային գործընթացը հեշտացնելու, այլև ժամանակ և այլ ռեսուրսներ խնայելու համար:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page