top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հայաստանի շուկան դիտարկում ենք երկարաժամկետ հեռանկարի համար. «Կուայշոու» սոցցանցի ներկայացուցիչ


«Կուայշոու» ընկերության միջազգային հարաբերությունների գծով տնօրեն Վան Լուն մեկնաբանել է հայկական շուկա սոցիալական ցանցի հավանական մուտքի մասին։ «Կուայշոու» սոցիալական ցանցը Տիկ-Տոկի գլխավոր մրցակիցն է Չինաստանի ներսում, բայց Չինաստանի սահմաններից դուրս դա երկու հավելված է, որոնք ներկայացնում են մեկ երկիր, մենք դա կարող ենք անվանել մրցակցություն-համագործակցություն։ Առայժմ մեր պլատֆորմը կարելի է ներբեռնել 30 երկրներում, մենք ներկայացված ենք հիմնականում Աֆրիկայի հյուսիսում եւ, ավելի լայն, Հարավային Ամերիկայի եւ Լատինական Ամերիկայի երկրներում։ Մեր հավելվածը օգտագործում է ավելի քան մեկ միլիարդ մարդ ամբողջ աշխարհում։ Ինչ վերաբերում է Հայաստանում շուկայի զարգացմանը, ապա մենք առայժմ այդ հնարավորությունը դիտարկում ենք երկարաժամկետ հեռանկարի առումով։ Մեր ռազմավարությունում ներկա պահին Աֆրիկայի եւ Եվրասիայի ուղղություններն են, որի մեջ մտնում է նաեւ ձեր երկիրը, սակայն մենք այս հարցն ավելի հանգամանալից կսկսենք ուսումնասիրել հաջորդ տարվանից եւ կքննարկենք գործողությունների հանգամանալից պլանը»,- ասել է Վան Լուն։ «Կուայշոուն» (Kuaishou) չինական սոցիալական ցանց է, ստեղծվել է 2011թ., հավելված է տեսանյութերի եւ ուղիղ հեռարձակումների փոխանակման համար եւ փաստացի Չինաստանի սոցիալական ցանցերի հիմնական հավելվածն է կարճ տեսանյութեր դիտելու համար։ Kuaishou հավելվածը սիրված է այն չինացիների կողմից, որոնք առցանց հեռարձակում են իրենց կյանքը ոչ միայն մեծ քաղաքներում, այլեւ հեռավոր նահանգների եւ գավառների գյուղերում։ Պեկինից՝ Պարույր Սինյավսկի

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page