top of page

Հայաստանը մասնակցելու է IDEX-2023 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին. նախարար

  • Anews
  • Feb 8, 2023
  • 1 min read


Հայաստանը մասնակցելու է IDEX-2023 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին Աբու Դաբիում, որը անցկացվելու է փետրվարի 20-24-ը: Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը: Խաչատրյանի խոսքով այցի նպատակը ոչ միայն Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքի ներկայացումն է, այլ ծանոթացումը այս ոլորտում այլ երկրների լավագույն արտադրանքներին և լուծումներին: IDEX ցուցահանդեսը տեղի է ունենում երկու տարի մեկ է ԱՄԷ նախագահ Շեյխ Մոհամեդ բին Զայեդ Ալ Նահյանի հովանու ներքո՝ ԱՄԷ-ի զինված ուժերի լիակատար աջակցությամբ։ Ցուցահանդեսին մասնակցում են ինչպես տարածաշրջանի, այնպես էլ այլ երկրներ։ Այն եզակի հարթակ է տարածաշրջանի կառավարական գերատեսչությունների, ձեռնարկությունների և զինված ուժերի հետ հարաբերություններ հաստատելու և ամրապնդելու համար: IDEX-ի ընթացքում ցուցադրվում են պաշտպանական ոլորտի ինչպես ցամաքային, այնպես էլ ծովային և օդային վերջին տեխնոլոգիաները։ Ցուցահանդեսը տեղի է ունենում Աբու Դաբիի ազգային ցուցահանդեսային կենտրոնում (ADNEC), որը 133,000 քմ տարածք է զբաղեցնում։ Ցուցահանդեսի մասին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ միջոցառման պաշտոնական կայքում:

 
 
 

Comments


bottom of page