top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հայ հիմնադիր ունեցող Collectly ստարտափը 29 մլն դոլար է ներգրավել


Լևոն Բրուտյանի հիմնադրած, ԱՄՆ-ում գործող Collectly ֆինտեխ-ստարտափը, որն օպտիմալացնում է բժշկական հաստատությունների և հիվանդների միջև փոխհաշվարկների գործընթացը, 29 մլն դոլարով փակել է Series A ներդրումային փուլը:

Այս ներդրումից հետո ընկերության ընդհանուր կապիտալը հասնում է 34,1 միլիոն դոլարի։

Ներդրումը գլխավորել է Sapphire Ventures վենչուրային ընկերությունը՝ Y Combinator-ի, Wayfinder Ventures-ի, Burst Capital-ի CABRA VC-ի և Davidovs VC-ի մասնակցությամբ։

Պասադենայում գործող ստարտափը հիմնադրվել է 2017 թվականին՝ Լևոն Բրուտյանի (գործադիր տնօրեն) և Մաքսիմ Միզոտինի (տեխնիկական տնօրեն) կողմից: TechCrunch-ը հաղորդում է, որ Collectly-ն օրական ավելի քան 300 հազար վճարում է մշակում, իսկ ընկերության շահույթն ամեն տարի եռապատկվում է։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page