Կիևն Իրանին մեղադրել է Ռուսաստանին ԱԹՍ-ների ենթադրյալ մատակարարման մեջ
- Anews
- Sep 24, 2022
- 1 min read

Կիեւն Իրանին մեղադրել է Ռուսաստանին ԱԹՍ-ների ենթադրյալ մատակարարման մեջ։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն ասել է, որ Իրանը «որոշել է աջակցել ուկրաինացիների սպանությանը՝ Ռուսաստան տեղափոխելով ժամանակակից անօդաչու թռչող սարքեր»։ «Տարիների պատժամիջոցները, մեկուսացումը, վատ համբավը եւ վերջնական ռազմավարական վերականգնումը երբեք Իրանին հնարավորություն չեն տվել հասկանալու, թե ինչպես բարձրանալ քաղաքակրթության հատակից»,-գրել է նա Twitter-ի իր էջում։ Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳՆ-ն որոշել է զրկել Իրանի դեսպանին հավատարմագրումից։ «Իրանական կողմին ասվել է, որ իրանական զենքի մատակարարումը Ռուսաստանին՝ ռուսական զորքերի կողմից ուկրաինացի խաղաղ բնակչության եւ պաշտպանության ուժերի դեմ հետագա օգտագործման համար, ուղղակիորեն հակասում է չեզոքության դիրքորոշմանը, հարգանքին Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ, որը հրապարակայնորեն հայտարարվել է Իրանի բարձրագույն ղեկավարության կողմից»,-հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ-ն։ Թեհրանը դեռեւս չի մեկնաբանել Կիեւի վերջին դեմարշը։







Comments