top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Թուրքիայի սպորտի նախարարը ժամանել է Երևան՝ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը դիտելու համար



Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային  խաղը դիտելու համար այսօր՝ մարտի 25–ին, Հայաստան է ժամանել Թուրքիայի սպորտի նախարար Մեհմեթ Քասափօղլուն։ Այս մասին հաղորդում է Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»  կայքը։ Հիշեցնենք՝ Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն այսօր իր առաջին խաղը կանցկացնի Եվրո-2024-ի որակավորման փուլում։ Հավաքականը Հանրապետական մարզադաշտում կմրցի Թուրքիայի հավաքականի հետ։ ՈՒԵՖԱ-ի հատուկ որոշմամբ՝ Թուրքիայի հավաքականի երկրպագուները ներկա չեն լինի հանդիպմանը։ Խաղը կսկսվի 21։00-ին։ Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների հետ D խմբում են ընդգրկված նաեւ Խորվաթիայի, Լատվիայի եւ Ուելսի ընտրանիները։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page