Զախարովան միացել է զոհվածների ընտանիքներին ուղված ցավակցություններին
- Anews
- Aug 15, 2022
- 1 min read

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ցավակցել է Երեւանի Սուրմալու առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվածների ընտանիքներին եւ ընկերներին։ Ավելի վաղ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը ցավակցություն էր հայտնել պայթյունի հետեւանքով մարդկանց մահվան կապակցությամբ։ «Միանում եմ»,- գրել է դիվանագետը իր տելեգրամյան ալիքում՝ անդրադառնալով Հայաստանում ՌԴ դեսպանատան պաշտոնական ցավակցություններին։ Հիշեցնենք, որ այսօր ժամը 13:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հաղորդագրություն էր ստացվել, որ Սուրմալու առեւտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել։ Նախնական տվյալներով՝ զոհվել է 3, եւ վիրավորվել ավելի քան 60 մարդ։







Comments