top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ԳԹԿ–ն քննում է կամավոր ատեստավորման մասնակցած ուսուցիչների բողոքը



Ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքի հետ անհամաձայնություն ունեցող ուսուցիչներն արդյունքների հրապարակմանը հաջորդող օրը ժամը 9:00-18:00 էլեկտրոնային եղանակով դիմել են ԳԹԿ՝ արդյունքների բողոքարկման համար: Այս մասին փոխանցեցին ԳԹԿ–ից՝ պատասխանելով այն հարցին, թե երբ են հրապարակվելու բողոքարկման արդյունքները։ «Կարգի համաձայն, բողոքը քննելու նպատակով ստեղծվում է 5 անձից բաղկացած բողոքարկման հանձնաժողով, որը ձևավորվում է բողոքը մուտքագրվելուց հետո՝ 7 աշխատանքային օրվա ընթացքում, և որի կազմում ընդգրկվում են առարկայական մասնագետներ, նախարարության և ատեստավորումը կազմակերպած կառույցի աշխատակիցներ: Հանձնաժողովն իր ուսումնասիրության արդյունքների մասին գրավոր եզրակացությունը հանձնաժողովի ձևավորումից հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է բողոքը ներկայացրած ուսուցչին։ Բողոքի քննարկման արդյունքի մասին որոշում ընդունվում է բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ»,– պարզաբանեցին ԳԹԿ–ից: Մաթեմատիկա, ֆիզիկա, ինֆորմատիկա, կենսաբանություն, քիմիա, աշխարհագրություն առարկաների ուսուցիչների բողոքարկման պատասխանները հայտնի կդառնան հոկտեմբերի 18-ին: Օտար լեզուների բողոքարկման հանձնաժողովի ձևավորումն ընթացքի մեջ է:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page