top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Բրյուսովի անվան պետական համալսարանը հանդես է եկել դիմորդներին ուղղված նախաձեռնությամբ


2021-2022 ուստարվա ընդունելության քննություններին ընդառաջ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը հանդես եկավ դիմորդներին ուղղված նախաձեռնությամբ՝ հնարավորություն ընձեռելով բոլոր նրանց, ովքեր հանձնելու են քննություններ հայերենից և օտար լեզուներից՝ ԱՆՎՃԱՐ հիմունքներով ստուգելու իրենց լեզվական գիտելիքները մեր համալսարանի կողմից կազմակերպված փորձնական քննության շրջանակներում: Այսպես, ապրիլի 10-ին շուրջ 300 դիմորդ ԲՊՀ-ում մասնակցեցին նախապես իրենց կողմից ընտրված լեզվի քննությանը՝ ընդունելության քննություններից առաջ մեկ անգամ ևս հստակեցնելով տվյալ լեզվից իրենց իմացության մակարդակը: Քննությանը հաջորդող առաջին աշխատանքային օրն իսկ մասնակիցները տեղեկացվեցին արդյունքների մասին: Հավելենք, որ փորձնական քննությունն անցկացվեց հակահամաճարակային բոլոր կանոնների խիստ պահպանմամբ: ԲՊՀ-ն սիրով սպասում է 2021-2022 ուստարվա իր դիմորդներին:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page