top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Բրազիլիայի նախկին նախագահ Ռոուսեֆը գլխավորել է ԲՐԻՔՍ բանկը


Բրազիլիայի նախկին նախագահ Դիլմա Ռոուսեֆն ընտրվել է ԲՐԻՔՍ բանկի (Զարգացման նոր բանկ) ղեկավար, ասվում է բանկի հաղորդագրության մեջ։ «2023 թվականի մարտի 24-ին Զարգացման նոր բանկի Կառավարիչների խորհուրդը միաձայն բանկի նախագահ ընտրեց Դիլմա Վան Ռոուսեֆին՝ ամբողջությամբ պահպանելով Զարգացման նոր բանկի համաձայնագրի հոդվածները եւ նախագահի ընտրության ընթացակարգերը», - ասված է բանկի հաղորդագրության մեջ: Փետրվարին բրազիլական G1 պորտալը հայտնել էր, որ ԲՐԻՔՍ խմբի անդամները համաձայնության են եկել Զարգացման նոր բանկի ղեկավարի թեկնածության շուրջ․ այն կգլխավորի Ռոուսեֆը։ Նրանից առաջ բանկը ղեկավարում էր դիվանագետ Մարկոս ​​Տրոյոն, որը նշանակվել էր Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոյի կողմից։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page