top of page

Բաքվի վարչախմբի պարագլուխը պատմական լեգիտիմության առումով լրջագույն խնդիրներ ունի․ Ոսկանյան

  • Anews
  • Mar 19, 2023
  • 1 min read


ree


Այն, որ Բաքուն և Ապշերոնյան թերակղզին մինչև 19-րդ դարավերջի նավթարդյունաբերության վերելքը երբեք չեն եղել թյուրքախոս, վկայում է նաև այս վայրերին բնորոշ հարավարևելյան քամին։ Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Բանն այն է, որ դրա անվանումն ադրբեջաներենում՝ gilavar «հարավարևելյան ծովային քամի», փոխառություն է կովկասյան պարսկերենից։

Այն բնօրինակ լեզվում բաղկացած է gil «Կասպից ծովի հարավում իրանական Գիլան նահանգի (հայերենում՝ Գէղք) անվան արմատից», հոդակապից և var «քամի» (համեմատիր՝ պարսկերեն՝ bād, թալիշերեն՝ vo «քամի») բառից և բառացիորեն նշանակում է «գիլանյան քամի», ինչը սակայն ընդհանրապես հասկանալի չէ ներկայիս թյուրքախոս բնակչության համար։

Այս քամու անունը նույնակերպ կազմություն է նաև տարածաշրջանի մյուս իրանական լեզվում՝ թալիշերերնում՝ giləvo «հարավարևելյան քամի», ինչը ցույց է տալիս կովկասյան պարսկերենի և թալիշերենի սերտ կապը մինչև տարածքի գաղութացումը թյուրքախոս տարրի կողմից։

Այնպես որ, ինչպես բազմիցս նշել եմ, Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը պատմական լեգիտիմության առումով լրջագույն խնդիրներ ունի նույնիսկ Բաքվի և Ապշերոնի հետ կապված»,- գրել է Ոսկանյանը։

 
 
 

Comments


bottom of page