top of page

Արցախն ու Հայաստանը գտնվում են բարդ իրավիճակում, արդիական է աշխարհաքաղաքական գործոն լինելու հարցը

  • Anews
  • Jun 14, 2022
  • 1 min read


ree

Փոքր երկրների համար, հատկապես նրանց, որոնք շրջապատված են թշնամական հարևաններով, առանցքային աշխարհաքաղաքական խնդիրն իրենց աշխարհաքաղաքական գործոն լինելու պահպանումն է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։ Նա նաեւ հավելել է. «Առանց դրա նրանք դատապարտված են: Աշխարհաքաղաքական գործոն լինելու կարևորագույն բաղադրիչներից է սկզբունքայնությունը։ Սկզբունքայնության և արժեքային բաղադրիչների բացակայությունը պետությանն ու ժողովրդին զրկում է աշխարհաքաղաքական ինքնավարությունից ու յուրահատկությունից։ Նման պետությունը դառնում է աշխարհաքաղաքական «խորտիկ» հարևանների, հատկապես սկզբունքային և հավակնոտ հարևանների համար։ #Արցախ/ն ու #Հայաստան/ը գտնվում են բարդ իրավիճակում, ինչն էլ ավելի արդիական է դարձնում աշխարհաքաղաքական գործոնի կարգավիճակի պահպանման և սկզբունքներին հավատարիմ մնալու հրամայականը։

 
 
 

Comments


bottom of page