top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ավարտվել է «Տիեզերական ճամբար 2023»-ը, մասնակիցները վկայագրեր են ստացել



Դիլիջանում ավարտվել է «Տիեզերական ճամբար 2023»-ը։ Ծրագրի փակման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալներ Դավիթ Սահակյանը և Ավետ Պողոսյանը, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Ողջունելով ծրագրի մասնակիցներին՝ Դավիթ Սահակյանը համոզմունք է հայտնել, որ ճամբարում երիտասարդ տիեզերականները ձեռք են բերել նոր գիտելիքներ, հմտություններ ու լավ ընկերներ: Նա հորդորել է մասնակիցներին ներգրավվել նախարարության կողմից իրականացվող ծրագրերում՝ իրենց ստեղծարար ու նորարար գաղափարները ներդնելով տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։

Նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր համագործակցել ու օժանդակել են ճամբարի կայացմանը: Նա հույս է հայտնել, որ ճամբարականներն իրենց ստացած գիտելիքներով կհամալրեն տիեզերական գործունեությամբ զբաղվող մասնագետների շարքերը, և, որ «Տիեզերական ճամբար» ծրագիրը շարունակական կլինի:

Այնուհետև տեղի է ունեցել «Տիեզերական ճամբար»-ի բոլոր՝ երեք տարիների ճամբարային առօրյայի վերաբերյալ վիդեոհոլովակի ցուցադրությունը, որից հետո նախարարի տեղակալները վկայագրեր են հանձնել ճամբարի մասնակիցներին՝ նրանց մաղթելով հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page