top of page

Նիկոլ Փաշինյան լրագրողին քնեցրե՛ք, արթնացրե՛ք վարչապետ Փաշինյանին. Աստղիկ Ավետիսյան

  • Anews
  • Apr 20, 2020
  • 1 min read

ree

«Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ, հասարակական գործիչ բանասիրական գիտությունների թեկնածու Աստղիկ Ավետիսյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետի մամուլի քարտուղարը թիվ մեկ պատասխանատուն է ստեղծված իրավիճակում: Խորհրդատվական այս ինստիտուտն այդպես էլ չի կայանում Հայաստանում: Միայն օտար լեզու իմանալը քիչ է նման պատասխանատու պաշտոն զբաղեցնելու համար: Եկե՛ք, վերջապես, հրաժարվենք դիլետանտությունից:

Նիկոլ Փաշինյանը մնացել է միայնակ, երկու տարի շարունակ իր ուսերին շատ մեծ բեռ է վերցրել, բայց հենասյուները չի ուժեղացրել, այդ է պատճառը, որ ամեն օր հայտնվում է նման իրավիճակում:

1. Վարչապետն ամեն ինչի մասին կարիք չունի խոսելու, միայն ծանրակշիռ դեպքերում և իրավիճակներում:

2. Խոսե՛ք կարճ, հստակ և ըստ էության:

3. Հանգիստ թողե՛ք նախկիններին, Դուք եք երկրի թիվ մեկ պատասխանատուն:

4. Հավաքե՛ք կոմպետենտ մասնագետների, շատ լսեք, որ ճիշտ որոշումներ կայացնեք:

5. Սևերի և սպիտակների բանակներին վերջ դրե՛ք:

6. Բառապաշարից հեռացրե՛ք փողոցային բառամթերքը:

7. Ձեր ելույթների վերջում օգտագործվող «սիրում եմ բոլորիդ» արտահայտությունն իրականություն դարձրե՛ք. Դուք սիրում եք միայն այն մարդկանց, ովքեր Ձեզ հետ համաձայն են (նման մարդիկ Ձեզ չեն օգնելու և ուժեղացնելու):

8. Բոլոր լրատվամիջոցների աշխատանքը կարևորեք, առավել ուշադիր աշխատե՛ք ընդդիմադիր լրատվամիջոցների հետ: Գրագետ աշխատանքը Ձեզ ավելի կուժեղացնի:

9. ՀՀ նախկին նախագահների, հոգևորականների, ազգային հերոսների մասին խոսելիս միշտ հիշեք, որ յուրաքանչյուր ոչ փաստարկված արտահայտություն բումերանգի էֆեկտ կունենա: Ցուցաբերե՛ք իրական լիդերին բնորոշ վարքագիծ:

10. Նիկոլ Փաշինյան լրագրողին քնեցրե՛ք, արթնացրե՛ք վարչապետ Փաշինյանին:


#PR-ը հզոր ուժ է, եթե այն գրագետ օգտագործենք»:

 
 
 

Comments


bottom of page