top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Անվճար դասընթացների շարք՝ «Հայաստանում Ազգային գերհամակարգչային կենտրոնի ստեղծում» ծրագրի ներքո

Updated: Jul 13, 2023


«Հայաստանում Ազգային գերհամակարգչային կենտրոնի ստեղծում» (ANSCC) ծրագրի ներքո կկազմակերպվի անվճար դասընթացների շարք՝ գերհամակարգիչների, բարձր արտադրողականությամբ հաշվարկների (HPC), ամպային տեխնոլոգիաների թեմաների շուրջ: Ծրագրի շրջանակում առաջիկայում կմեկնարկեն Cybersecurity (գրանցման վերջնաժամկետը հունիսի 12-ն է), Data Analysis and Plotting in Python with Pandas (գրանցման վերջնաժամկետը՝ հունիսի 15), Scientific computing with Python (գրանցման վերջնաժամկետը՝ հունիսի 15) անվճար դասընթացները:

Ծրագրի հիմնական նպատակը Բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացման ապահովումն է՝ բարձր արտադրողականությամբ հաշվարկների, ամպային տեխնոլոգիաների, մեծ և լայնամասշտաբ տվյալների վերլուծության և արհեստական բանականության ոլորտներում մասնագիտացված նորարարական լուծումներ ստեղծելու, ինչպես նաև որակավորված մասնագետներ պատրաստելու համար հմտությունների զարգացումը խթանելու միջոցով:

Դասընթացները կազմակերպվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF) և հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության կենտրոնը (AITC)՝ ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի (IIAP NAS RA) հետ համատեղ:

0 comments
bottom of page