top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Այս տարվա «DigiTec»–ին ուզում են արտասահմանյան 500 ներդրողի հրավիրել



Ներդրողներին և հաճախորդներին հրավիրելու են տեղի ընկերությունների կարիքների և հարցումների հիման վրա։ Նրանց հետ բանակցելու հարցում կօգնեն «DigiTec դեսպանները», որոնք հիմնականում կլինեն սփյուռքից։

Հայաստանում բարձր տեխնոլոգիաների հերթական ցուցահանդեսին ցանկանում են արտասահմանյան 500 բիզնես այցելուի հրավիրել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ձեռնարկության միության (UATE) գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը` մեկնաբանելով «DigiTec» ցուցահանդեսին առնչվող ծրագրերը։ Միջոցառումն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 13-15-ը։

«Մենք թիրախավորված աշխատում ենք գործող և նոր նախագծերի համար հնարավոր ներդրողների, ինչպես նաև դրանց մշակումների պոտենցիալ գնորդների հետ։ Մեր խնդիրն է այնպես անել, որ նրանք առավելագույն պատկերացում ունենան այն մասին, թե ինչ կարող են ակնկալել մեր շուկայից», – ասաց Կարապետյանը։

Բիզնես հյուրերին գրավելու համար միությունը ներգրավել է այսպես կոչված DigiTec դեսպաններին։ Նրանք հայտնի գործիչներ են (հիմնականում հայ) Ֆրանսիայից, ԱՄՆ–ից, Քուվեյթից, Արաբական Էմիրություններից և այլն։ Կարապետյանը հավելեց, որ շուտով անունները կհրապարակվեն. նրանք հայտնի և ակտիվ գործիչներ են, ընդ որում` ոչ միայն տեխնոլոգիաների ոլորտից։

«Բիզնես հյուրերին մենք փնտրում և հրավիրում ենք` հաշվի առնելով նաև մեր ընկերությունների կարիքները։ Նրանք, ովքեր ուզում են մասնակցել ցուցահանդեսին, խորհուրդ ենք տալիս դիմել մեզ, պատմել, թե որ շուկայում են իրենք գործում և ինչպիսի գործընկերներ են փնտրում, և մենք կփորձենք հրավիրել նրանց», – հավելեց UATE–ի գործադիր տնօրենը։


«DigiTec»–ում ուզում են ներկայացնել ՏՏ–ի կամ ինժեներիայի ոլորտի ընկերություններին, ինչպես նաև դրանց լուծումներից օգտվող ընկերություններին (բժշկական, արդյունաբերական և այլ ոլորտի ձեռնարկություններ)։

«Կառավարությունը խթանում է բիզնես գործընթացների թվայնացումը, ընկերություններն էլ սկսում են ակտիվ օգտվել նման լուծումներից։ Մենք ուզում ենք ցույց տալ, որ Հայաստանի շուկայում նման լուծումների ինչպես միջազգային, այնպես էլ տեղական մատակարարներ կան», – հավելեց Կարապետյանը։

Բացի այդ, ցուցահանդեսին ուզում են հրավիրել ոլորտի ամենահեղինակավոր համաշխարհային պարբերականներին (Forbes, TechCrunch, The Verge և այլն)։

WCIT-ն հաջորդ տարի կրկին կանցկացվի Երևանում

Իսկ ցուցահանդեսն ուզում են անցկացնել նոր վայրում։ Նախորդ տարիներին այն անցկացվել է Մարզահամերգային համալիրում, այս տարի դիտարկվում է «Մերիդիան» էքսպո–կենտրոնը, որը գտնվում է քաղաքի կենտրոնում, իսկ այցելելու համար անհրաժեշտ կլինի առցանց գրանցվել (այցելությունն անվճար է)` նշելով էլեկտրոնային հասցեն և կազմակերպության անվանումը։

Ինժեներություն` հայկական ձևով. աֆրիկյան մի երկրում ուզում են «Արմաթի» փորձը կիրառել

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page