top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Zangi-ն Արցախում թողարկում է ArtsakhX պրոյեկտը, որն աշխատելու է անգամ ինտերնետի անջատման դեպքում



Այսօր Արցախի կառավարության և Zangi ընկերության միջև ստորգրվեց հուշագիր՝ կապի ժամանակակից և պաշտպանված համակարգ ստեղծելու մասին։ Պրոյեկտը կանվանվի ArtsakhX։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ընկերության գլխավոր տնօրեն Վահրամ Մարտիրոսյանը: Նա նաեւ նշել է. «Իրականում աշխատանքները սկսել էինք դեռ 6 ամիս առաջ, և համակարգը շատ շուտով հասանելի կլինի բոլոր Արցախցիների համար։ ArtsakhX-ը ունի հետևյալ առանձնահատկությունները՝ - Կոդավորված է ՆԱՏՕ-ի կողմից հաստատված Military Grade End-to-End AES-GSM-256 ալգորիթմով։ - Սերվերները և ամբողջ տվյալները գտնվելու են Արցախի Հանրապետության տարածքում։ - Արցախի ինտերնետից անջատման դեպքում շարունակելու է աշխատել ապահովելով կապ Արցախի ներսում։ - Թշնամու կողմից ՌԵՊ ռադիոէլեկտրոնային համակարգերով կապի ճնշման և նրա վատացման պայմաններում կարողանում է ապահովել տվյալների փոխանցում։ ArtsakhX-ը աշխարհում եզակի լուծում է, որը իրականացնում է քաղաքացիական GSM օպերատորի և մեսենջերային համակարգի ինտեգրացիա: Այն թույլ է տալիս ռազմականացնել քաղաքացիական ենթակառուցվածքները։ ArtsakhX-ը ստեղծվել և սպասարկվելու է Zangi ընկերության կողմից ամբողջովին անհատույց սկզբունքներով։ Առանձնակի շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր նպաստեցին ArtsakhX-ի իրականացմանը։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page