top of page
ԼՐԱՀՈՍ
Search

WhatsApp-ում վճարովի գործառույթներ կարող է ներդրվել



WhatsApp-ի ծրագրավորողները, հետևելով Telegram-ի օրինակին, կարող են իրենց մեսենջերում ևս ներդնել վճարովի պրեմիում բաժանորդագրություն։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Սոցիալական ցանցերի և մեսենջերների պրոֆեսիոնալ օգտատերերի ասոցիացիայի տնօրեն Վլադիմիր Զիկովի խոսքերը։

Զիկովի խոսքով՝ WhatsApp-ը հետևողականորեն կրկնում է Telegram-ի բոլոր նոր գործառույթները։ Մասնագետը կարծում է, որ հենց այս կերպ է ամերիկյան մեսենջերը փորձում չկորցնել արդիականությունը և չկրկնել ICQ ծառայության ճակատագիրը, որը չափազանց տարածված էր 2000-ականներին։

«Whatsapp-ում արդեն կա նորությունների ալիքներ, և այնտեղ անպայման կհայտնվի պրեմիում բաժանորդագրություն…»,- Զիկովի խոսքերն է մեջբերում գործակալությունը։

Փորձագետը հավելել է, որ WhatsApp-ի դիզայնի ապագա արմատական ​​թարմացումը նույնպես ոգեշնչված է Telegram-ի դիզայնով։ Զիկովի խոսքով՝ ամերիկյան ծառայությունը ցանկանում է «ավելի թեթև» լինել նաև տեսողական ընկալման առումով։

Զիկովը կարծում է, որ երբ մեսենջերը դարձավ շուկայի առաջատարը, դադարեցրեց իր բջջային տարբերակի զարգացումը և սովորական օգտատերերի համար հարմար և օգտակար տարբերակներ ստեղծելը։

WhatsApp-ը պարբերաբար նոր գործառույթներ է ներդնում։ Վերջերս հայտնի դարձավ, որ WhatsApp-ում օգտատերերի պաշտպանության նոր համակարգ կներդրվի։ Բացի դրանից, գտատերերը կկարողանան թաքցնել իրենց IP հասցեն զանգեր կատարելիս, միմյանց բարձր ուծաչափով լուսանկարներ և տեսանյութեր ուղարկել, արհեստական բանականության օգնությամբ ստեղծել իրենց սթիքերները։ WhatsApp-ը վերջերս նաև հայտարարել է, որ նամակագրությունը պաշտպանելու նոր գործառույթ կավելացնի։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page