top of page

Viber-ի և ԱՀԿ համատեղ ծրագիրը հանուն կանանց առողջության

  • Anews
  • Nov 1, 2021
  • 1 min read

ree

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Viber մեսենջերում գործարկել է կանանց առողջության մասին չաթբոտ, որի հիմնական նպատակն է բարձրացնել օգտատերերի իրազեկվածությունը կանանց առողջությանը վերաբերող թեմաների վերաբերյալ:


Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի տեղեկատվական քարոզարշավի շրջանակում Viber մեսենջերը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) գործարկել են կանանց առողջության մասին չաթբոտ:

Նախագծի նպատակն է օգնել տարբեր տարիքի կանանց վստահելի աղբյուրներից ավելին իմանալ իրենց առողջության մասին: Viber-ի և ԱՀԿ-ի համատեղ չաթբոթում նրանք կկարողանան օգտակար տեղեկատվություն և գործնական խորհուրդներ գտնել իրենց ֆիզիկական և հոգեկան առողջության հետ կապված տարբեր թեմաների վերաբերյալ՝ օրինակ՝ կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման, դաշտանային ցիկլի և այլնի վերաբերյալ։

Բաժանորդագրվելով ԱՀԿ չաթբոտին՝ Viber-ի օգտատերերը պարբերաբար կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման վերաբերյալ վստահելի աղբյուրների հղումներ են ստանում։ Չաթբոթում բոլորը կարող են առավել մանրամասն տեղեկատվություն ստանալ հիվանդության մասին՝ խորհուրդներ և տեղեկություններ ռիսկերի, ախտանիշների, բուժման և կանխարգելման մասին։ Բացի այդ, Viber-ի օգտատերերը կկարողանան օգտվել ԱՀԿ-ի կրծքագեղձի ինքնազննման քայլ առ քայլ հրահանգներից, ինչպես նաև գտնել առողջության պահպանման վերաբերյալ բազմաթիվ առաջարկություններ՝ ընտրելով համապատասխան բաժինը:


ԱՀԿ-ի հետ համատեղ նախագծի շրջանակում Viber-ը թողարկել է նաև տարատեսակ կարգախոսներով գունագեղ թեմատիկ սթիքերներ, որոնց օգնությամբ օգտատերերը կկարողանան աջակցել սիրելիներին և ցույց տալ իրենց մտահոգությունը կանանց խնդիրների նկատմամբ։

Comments


bottom of page