Viber ալիքներ. մեսենջերի վերջին թարմացումները
- May 30, 2022
- 3 min read
Թարմացված գործառույթի շնորհիվ ամբողջ աշխարհում Viber-ի օգտատերերը կարող են ստեղծել ալիքներ և ընդլայնել իրենց լսարանը
Viber մեսենջերի թարմացված տարբերակը ներկայանում է կոնտենտ ստեղծողների համար նոր գործառույթով՝ Viber ալիքներով, որոք ունեն վիճակագրության, մեկնաբանությունների, հետաձգված հրապարակումների և այլ հնարավորություններ: Ալիքների շնորհիվ բլոգերներն ու ընկերությունները կարող են կիսվել նորություններով, ներգրավել նոր լսարաններ և ավելի լավ հասկանալ թիրախային լսարանի հետաքրքրությունները, իսկ օգտատերերը կարող են գտնել իրենց հետաքրքրություններին համապատասխան եզակի և հետաքրքիր բովանդակություն՝ պահպանելով անձնական տվյալների գաղտնիությունը: Viber մեսենջերի ցանկացած օգտատեր կարող է բացել իր սեփական ալիքը:
Մեսենջերի օգտատերերի ուշադրությունն առավելգրավելու համար պաշտոնական ալիքները կարող են ստուգվել և ստանալ կապույտ ստուգանշանի պատկերակ: Ալիքի պահանջվածության բարձրացման և դիտումների աճի դեպքում սուպեր ադմինը կկարողանա լրացուցիչ խմբագիրներ ավելացնել՝ ալիքի կառավարմանն օգնելու համար։
Viber-ում ալիքների հիմնական առանձնահատկություններն են՝
Մեկնաբանություններ. բացի գրառումներին արձագանքնելու հնարավորությունից, ալիքներում առկա են նաև մեկնաբանությունները, որոնց օգնությամբ օգտատերերը կարող են կարծիքներ փոխանակել յուրաքանչյուր գրառման տակ, քննարկել այն այլ բաժանորդների հետ։ Այս գործառույթը կարելի է միացնել կամ անջատել ալիքի ադմինիստրատորի հայեցողությամբ:
Հետաձգված նամակագրություն. Հետաձգված նամակագրության միջոցով կարող եք նախապես պլանավորել ապագա գրառումները՝ նշելով հրապարակման ցանկալի ժամը:
Ալիքի անդամների թաքնված ցուցակ. այս գործառույթը թույլ է տալիս օգտատերերին պահպանել իրենց գաղտնիությունը: Ցուցակը հասանելի է միայն ադմինների և սուպերադմինների համար, մինչդեռ օգտատերերը կարող են տեսնել միայն ալիքի անդամների ընդհանուր թիվը: Այս գործառույթնօգտատիրոջ տվյալները պահում է գաղտնի և անվտանգ, ինչն առաջնահերթություն է Viber-ի համար։
Բացի այդ, ալիքներն ունեն այլ օգտակար առավելություններ՝
Վերլուծություն և տվյալներ ալիքների լսարանի վերաբերյալ. ադմիններին և սուպեր ադմիններին հասանելի են առանձին գրառումների և ընդհանուր առմամբ ալիքի մանրամասն վիճակագրությունը:
Հարցումները և վիկտորինաները թույլ են տալիս տեղեկատվություն ստանալ լսարանի հետաքրքրությունների մասին և պարզել նրանց կարծիքը տարբեր հարցերի վերաբերյալ:
Ամրացված հաղորդագրություններ. կարևոր տեղեկությունների վրա ուշադրություն հրավիրելու համար ալիքի ադմինիստրատորները կարող են ժամանակավորապես ամրացնել ընտրված գրառումը չաթի վերևում, որպեսզի ժամանակ չկորցնեք դրանք լրահոսում փնտրելու համար:
Ընդլայնված իրականության (AR) դիմակներ, GIF անիմացիաներ և սթիքերներ. դուք կարող եք ընդլայնել ձեր լսարանը՝ օգտագործելով այս զվարճալի գործառույթները:
Հաղորդագրությունների թարգմանություն. բաժանորդները կարող են թարգմանել հաղորդագրությունները 36 լեզուներից որևէ մեկով հենց ալիքի ներսում:
Գրառման արձագանքներ. օգտատերերը կարող են թողնել իրենց արձագանքներնալիքում հրապարակված գրառումներին:
Viber ալիքները հիանալի գործիք են նրանց համար, ովքեր աշխատում են բովանդակության ստեղծման և առաջմղման ոլորտում: Դրանք կարող են հետաքրքրել ինչպես մեսենջերների օգտատերերին, այնպես էլ բրենդներին: Ադմինիստրատորները կարող են վերլուծել օգտատերերի վարքագիծը, ներգրավվածությունը և փոխազդեցությունն ալիքի բովանդակության հետ՝ հիմնվելով այնպիսի ներքին վերլուծությունների վրա, ինչպիսիք են արձագանքների քանակը, եզակի դիտումները, սեղմումները և գրառումների տարածման քանակը: Բացի այդ, նրանց հասանելի են ալիքի այլ չափումներ, օրինակ՝ ակտիվ օգտատերերի տվյալները, հաղորդագրությունների արձագանքները, լսարանի աշխարհագրությունը, բաժանորդների տարիքը և շատ ավելին:
«Viber-ի վերջին թարմացումից հետո ընկերությունները, բրենդներն ու կոնտենտ ստեղծողները նոր հնարավորություն են ստանում լայն լսարանի հետ շփվելու համար: Viber օգտատերերը կլինեն առաջիններից, ովքեր կիմանան իրենց սիրելի բրենդների, սպորտային թիմերի, բարեգործական կազմակերպությունների, հայտնիների մասին վերջին նորությունները, իսկ բրենդները կստանան ևս մեկ գործիք՝ լայն լսարանի հետ շփվելու համար»,- նշում է Rakuten Viber-ի հիմնական շուկաների զարգացման գծով ավագ տնօրեն Աթանաս Ռայկովը: «Ալիքները ոչ միայն թույլ են տալիս ձեզ կարևոր տեղեկություններ հաղորդել ձեր լսարանին, այլ նաև օգնում են ավելի լավ համապատասխանեցնել բովանդակություն ստեղծողների և բաժանորդների շահերը»:
Viber-ն արդեն ակտիվորեն աշխատում է ալիքների համար նախստեսված նոր թարմացումների փաթեթի վրա։
Rakuten Viber-ի մասին.
Viber-ը զանգեր կատարելու և հաղորդագրություններ ուղարկելու հավելված է, որը հնարավորություն է տալիս բոլորին մշտապես լինել կապի մեջ անկախ գտնվելու վայրից։
Ամբողջ աշխարհում մեր օգտատերերը միմյանց անվճար տեքստային հաղորդագրություններ են ուղարկում, տեսազանգեր կատարում, զրուցում խմբային զրուցարաններում, հաղորդակցվում նախընտրած բրենդների և հայտնի մարդկանց հետ, ինչպես նաև հետևում նորություններին: Մենք երաշխավորում ենք հավելվածից օգտվողների ազատությունն ու անվտանգ հաղորդակցությունը:
Viber-ը պատկանում է Rakuten Inc.-ին, որը էլեկտրոնային առևտրի և ֆինանսական ծառայությունների համաշխարհային առաջատարն է: Viber հավելվածը «Barcelona» ֆուտբոլային և «Golden State Warriors» բասկետբոլային ակումբների պաշտոնական մեսենջերն է՝ զանգերի և ակնթարթային հաղորդագրությունների ծրագիրը:













Comments