top of page

Twitter-ը փորձարկում է Clubhouse-ի անալոգը` Android օգտագործողների համար

  • Anews
  • Mar 4, 2021
  • 1 min read

ree

Twitter միկրոբլոգային ծառայությունը միացրել է աուդիոչատերի Spaces (Clubhouse-ի անալոգ) ծառայության փորձարկումը Android-ով սարքերի տերերի համար, հայտնում է «Կոմերսանտը»:

Twitter-ի ներկայացուցիչների խոսքերով՝ Android-ից օգտվողները շուտով կարող են ստեղծել իրենց սեփական չատերը: Նախկինում Spaces-ը, ինչպես նաեւ նրա լայն տարածվող անալոգ Clubhouse-ը, հասանելի էին միայն iOS օգտագործողների համար: Android սմարթֆոնից խոսակցությանը միանալու համար նախ պետք է միանալ Twitter-ի փորձարարական խմբին, այնուհետեւ գրանցվել՝ թեստային ծրագիր մուտք գործելու եւ այն ներբեռնելու համար: Twitter-ն առաջին անգամ Spaces-ը սկսել է փորձարկել 2020 թվականի դեկտեմբերին:

Comments


bottom of page