top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Samsung-ը և Onur Group-ը ստորագրել են Ուկրաինայի վերականգնման համաձայնագիր



Թուրքական շինարարական Onur Group հոլդինգը Ուկրաինայի ենթակառուցվածքի վերականգնման եւ զարգացման համաձայնագիր է ստորագրել հարավկորեական Samsung-ի հետ, տեղեկացրել է Dunya թերթը։ Թուրքական եւ հարավկորեական ընկերությունների շինարարական մասնաճյուղերը պայմանավորվել են Լվովում «խելացի քաղաքի» ենթակառուցվածքի ստեղծման համատեղ աշխատանքի վերաբերյալ։ Համաձայնագիրը ստորագրել է նաեւ այդ քաղաքի ղեկավարությունը։ Պայմանավորվածությունների երկրորդ մասը վերաբերում է համալիր համագործակցությանն էներգետիկայում, ենթակառուցվածքային նախագծերում եւ բնակշինարարությունում Ուկրաինայի տարածքում։ Հետագայում այդ պայմանավորվածությունները, ինչպես գրել է Dunya-ն, պետք է հիմք դառնան Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում երկու ընկերությունների փոխգործակցության համար։ Թուրքիայի եւ Ուկրաինայի Գործարարների միության ղեկավար Բուրաք Փեհլիվանի տեղեկացմամբ՝ չնայած հակամարտությանը, Ուկրաինայում շարունակում է աշխատել ավելի քան 700 թուրքական ընկերություն։ Թուրքական ներդրումների ծավալն այդ երկրում գերազանցում է 4,5 մլրդ դոլարը, եւ դա Անկարային թույլ է տալիս զբաղեցնել ամենախոշոր ներդրողներից մեկի դիրքը։ «Մեր արտահանումը եւ համատեղ արտադրության ծավալներն ավելանում են։ Իսկ Samsung-ի հետ գործընկերությունը Թուրքիայի դիրքերն ավելի է ամրապնդում»,- նշել է Փեհլիվանը։ Samsung-ը, ինչպես նշել է պարբերականը, Ուկրաինային կհատկացնի 8 մլրդ դոլար վերականգնման համար։ Onur Group-ն, իր հերթին, Ուկրաինայում ամենախոշոր կապալառուներից եւ գործատուներից մեկն է։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page