top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Google-ը գործարկել է վերին մակարդակի «.ing» տիրույթը. ի՞նչ արժեն այս տիրույթի հասցեները


Google-ը գործարկել է նոր և ամենավերին մակարդակի համացանցային տիրույթը՝ «.ing»-ը: Այս տիրույթով որոշ հասցեներ կարժենան տարեկան մինչև $130,000:

Տիրույթներն արդեն հասանելի են նախնական ամրագրման համար, ինչի համար կպահանջվի «լրացուցիչ միանվագ վճար», որը կնվազի ամեն օր մինչև դեկտեմբերի 5-ը, իր բլոգային գրառման մեջ նշել է Google-ից Քրիստինա Յեհը։ Հենց այդ օրը՝ Երևանի ժամանակով ժամը 20:00-ին, «.ing» տիրույթի հասցեները պաշտոնապես հասանելի կդառնան հանրությանը։ Ճիշտ է, այդ պահին բոլոր ամենագրավիչ հասցեները կարող են արդեն գնված լինել:

Քանի որ «ing»-ը անգլերենում օգտագործվող վերջավորություն է, նման տիրույթները կարող են հետաքրքրել ձեռնարկություններին և կազմակերպություններին: Օրինակ՝ buy.ing-ը (որը կարող է թարգմանվել որպես «գնում») անշուշտ կհետաքրքրի որևէ առցանց խանութի: Buy.ing-ը, ի դեպ, այս տիրույթի ամենաթանկ հասցեներից մեկն է, և ինչպես պարզել է The Verge-ը, այս հասցեի գրանցումը կարժենա տարեկան $129,999,99։ Իսկ think.ing-ի գրանցումը կարժենա տարեկան $38,999,99:

Բացի դրանից, Google-ն աշխատում է նաև վերին մակարդակի մեկ այլ տիրույթի՝ «.meme»-ի ստեղծման վրա, որի մասին ընկերությունը հայտարարել էր դեռ օգոստոսին։ «.meme»-ին վաղ հասանելիությունը բաց կլինի նոյեմբերի 28-ին, իսկ ամբողջական գրանցումը հասանելի կլինի դեկտեմբերի 5-ին։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page