top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Fitch-ը բարձրացրել է Համաշխարհային ՀՆԱ-ի աճի կանխատեսումը


Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը 2021 թվականին գլոբալ ՀՆԱ-ի աճի կանխատեսումը բարելավել է մինչեւ 6.1 տոկոս դեկտեմբերին սպասվող 5.3 տոկոսի համեմատ, նշվում է գործակալության զեկույցում, փոխանցում է «Փրայմ»-ը:

Գործակալության գնահատմամբ՝ 2020 թվականին համաշխարհային տնտեսությունը կրճատվել է 3.4 տոկոսով՝ չնայած գործակալությունը 3.7 տոկոս անկում էր ակնկալում: Fitch-ն ակնկալում է, որ համաշխարհային ՀՆԱ-ն 2021-ին 2019-ի համեմատ բարձր կլինի 2.5 տոկոսով:

«Համաշխարհային տնտեսական աճի հեռանկարը բարելավվում է, քանի որ բյուջետային աջակցությունը կտրուկ բարձրանում է, տնտեսությունը հարմարվում է սոցիալական հեռավորությանը, իսկ պատվաստման ներդրումը թափ է հավաքում»,- ասվում է զեկույցում:

0 comments
bottom of page