top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Facebook-ը օգտվողներին հանրային նամակների մեկնաբանությունները սահմանափակելու հնարավորություն է տվել


Facebook-ը օգտվողներին հանրային հաղորդագրությունների մեկնաբանությունները սահմանափակելու հնարավորություն է ընձեռել՝ «հնարավոր անցանկալի փոխազդեցությունները սահմանափակելու համար», հաղորդում է Reuters-ը:

Այս փոփոխությունը հետեւում է Twitter-ի նմանատիպ գործողություններին, ինչը նշանակում է, որ բոլորի համար տեսանելի բովանդակություն տեղադրող մարդիկ այժմ հնարավորություն ունեն մեկնաբանություններ թույլատրել միայն իրենց ընկերներին կամ սահմանափակել դրանք միայն թեգերով նշված օգտվողներով եւ էջերով:

Facebook-ի լրահոսի արտադրանքի մենեջեր Ռամիա Սեթուրամանն ասել է, որ կառավարման նոր տարրերը կօգնեն հասարակական գործիչներին «իրենց ապահով զգալ եւ ավելի իմաստալից զրույցներ վարել»:

Facebook-ը նաեւ հեշտացնում է մարդկանց համար իրենց նորությունների լրահոսի առաջնահերթությունը ընտրելը: Այս գործառույթը գտնվում է գլխավոր էջի վերեւում՝ հնարավորություն տալով օգտվողներին անցնել ալգորիթմորեն դասավորված հաղորդագրություններով կամ պարզապես թերթել ընտրված բովանդակությունը:

0 comments
bottom of page