top of page

Facebook-ը ներողություն է հայցում

  • Oct 5, 2021
  • 1 min read

Facebook ընկերությունը պաշտոնապես ներողություն է խնդրել ամբողջ աշխարհում սոցցանցի աշխատանքներում արձանագրված խափանումների պատճառով: Ներողության հայտարարությունը հրապարակվել է ընկերության թուիթերյան էջում: «Մեզ հայտնի է, որ որոշ մարդիկ խնդիրներ են ունենում մեր ծառայություններից օգտվելիս: Մենք աշխատում ենք, որ հնարավորինս արագ ամեն ինչ կարգի բերենք և ներողություն ենք խնդրում ցանկացած անհարմարության համար»,- ասվում է հայտարարության տեքստում: Ավելի վաղ հայտնել էինք, որ խափանումներ կան Facebook-ի, Instagram-ի և WhatsApp-ի աշխատանքում:

 
 
 

Comments


bottom of page