top of page

Facebook-ը հիմնական հավելվածին տեսազանգերի եւ աուդիոզանգերի գործառույթ կավելացնի

  • Anews
  • Aug 25, 2021
  • 1 min read

ree

Facebook սոցիալական ցանցը սկսել է փորձարկել մի գործառույթ, որը օգտվողներին հնարավորություն կտա տեսազանգեր եւ աուդիոզանգեր կատարել հիմնական հավելվածի միջոցով, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Bloomberg-ին: Ինչպես նշում է գործակալությունը, ավելի վաղ օգտվողները միայն առանձին Messenger հավելվածի միջոցով կարող էին բջջային հեռախոսից հաղորդագրություններ ուղարկել սոցիալական ցանց: Նոր գործառույթը, ինչպես ասել է ընկերության ներկայացուցիչը, կնվազեցնի հիմնական հավելվածի եւ Messenger-ի միջեւ անցում կատարելու անհրաժեշտությունը: Որոշ օգտվողներ երկուշաբթի օրվանից կկարողանան կիրառել այս հնարավորությունը: Տեղեկատվություն այն մասին, թե բացի ԱՄՆ-ից, որ երկրներում փորձարկումը հասանելի կլինի, չի հաղորդվում: Facebook-ը հիմնադրվել է 2004 թվականի փետրվարի 4-ին՝ Մարկ Ցուկերբերգի եւ Հարվարդի համալսարանի նրա երեք համակուրսեցիների կողմից: Ընկերությանը, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Կալիֆոռնիայի Մենլո Պարկում, պատկանում են Facebook եւ Instagram սոցիալական ցանցերը, ինչպես նաեւ WhatsApp եւ Messenger հավելվածները:

Comments


bottom of page