Facebook-ը կթույլատրի հրապարակումներն այն մասին, որ COVID-19-ը մարդու կողմից է ստեղծվել
- Anews
- May 30, 2021
- 1 min read

Այս շաբաթ Facebook-ը մի քանի նշանակալի փոփոխություններ է կատարել իր ապատեղեկատվական քաղաքականության մեջ, այդ թվում՝ նորամուծություն, որի շնորհիվ այժմ սոցցանցում կարելի է պնդել, որ COVID-ը մարդկանց կողմից է ստեղծվել։ Այս մասին հայտնում է TechCrunch առցանց թերթը:
«COVID-19-ի ծագման վերաբերյալ շարունակական հետազոտությունների եւ հանրային առողջապահության ոլորտի մասնագետների հետ խորհրդակցելու արդյունքում մենք այլեւս չենք հեռացնի այն պնդումը, որ COVID-19-ը արհեստական է»,- լրատվամիջոցին ասել է Facebook-ի ներկայացուցիչը:
Ընկերությունը ճշգրտում է համավարակային ապատեղեկատվության վերաբերյալ իր կանոնները` հաշվի առնելով միջազգային հետաքննությունները, որոնք հաստատում են այն տեսությունը, որ վիրուսը կարող է արտահոսած լինել լաբորատորիայից:
Ու թեեւ այս տեսությունն ակնհայտորեն բավական արժանահավատ է, այն հաճախ միահյուսվում է կեղծ դեղամիջոցների, 5G աշտարակների ազդեցության մասին ակնհայտ ապատեղեկատվության եւ վերջերս հայտնված այն պնդման հետ, թե AstraZeneca-ն պատվաստանյութը ստացողների մարմնում Bluetooth չիպ է տեղադրում:
Այս շաբաթվա սկզբին նախագահ Բայդենը հրահանգել էր միջգերատեսչական հետախուզական զեկույց պատրաստել՝ գնահատելու համար, թե արդյոք վիրուսը պատահաբար կարող էր դուրս գալ Ուհանի լաբորատորիայից: Բայդենն այս տեսությունը անվանել է «հավանականներից մեկը»:







Comments