Facebook-ը թեստավորում է արհեստական ինտելեկտը մեկնաբանություններում կոնֆլիկտները կանխելու համար
- Anews
- Jun 17, 2021
- 1 min read

Facebook ընկերությունը թեստավորում է արհեստական ինտելեկտը մեկնաբանություններում կոնֆլիկտները կանխելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով CNN-ին:
Ընկերությունը կառանձնանցնի վիրավորական մեկնաբանությունները սոցցանցի խմբերում:
Բացի այդ, անընդունելի բառապաշարով հաղորդագրությունները կստանան «moderation alert» նշումը:
Ենթադրվում է, որ նոր միջոցը կօգնի ադմինիստրատորներին ժամանակին անհրաժեշտ գործողություններ ձեռնարկել կոնֆլիկտները կանխելու համար:







Comments