top of page

Facebook Inc-ը առաջիկա ամիսներին հրատարակչական նոր հարթակ կգործարկի

  • Anews
  • Mar 17, 2021
  • 1 min read

ree

Facebook Inc-ը առաջիկա ամիսներին Միացյալ Նահանգներում հրատարակչական նոր հարթակ կգործարկի, որը թույլ կտա անկախ գրողներին եւ լրագրողներին նոր լսարաններ մտնել եւ արդյունավետ դարձնել իրենց աշխատանքը՝ էլեկտրոնային փոստով տեղեկագրերի եւ առանձին կայքերի միջոցով:

Facebook-ի նոր հարթակը, որը հեղինակներին թույլ է տալիս արդյունավետ դարձնել բաժանորդագրությունը, կինտեգրվի Facebook-ի էջերում, հայտարարել է ընկերությունը՝ հավելելով, որ այն նաեւ թույլ կտա հեղինակներին խմբեր ստեղծել՝ ընթերցողների հանրության հետ կապի մեջ լինելու համար:

Աշխարհի ամենամեծ սոցիալական ցանցը անցած ամիս խոստացել էր առնվազն 1 միլիարդ դոլար ներդնել լրատվական արդյունաբերության մեջ առաջիկա երեք տարիների ընթացքում՝ լրատվական գործակալություններին բովանդակության համար վճարումներ կատարելու հարցում Ավստրալիայի կառավարության հետ բուռն հակասությունից հետո:



Comments


bottom of page