Թշնամուն ասեք, թո՛ղ զգուշանա հայ մայրերից. Աստղիկ Ավետիսյան
Հայկական PR ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը ֆեսբուքյան իր էջում գրել է.
«Ես երբե՛ք և երբե՛ք չէի մտածի, որ մի օր որևէ մեկի կորուստը կդառնա ինձ համար ուրախանալու, հպարտանալու առիթ։ Քրիստոնեական արժեքները մեզ դարձնում են հումանիստ, հանդուրժող, բայց դա այս իրավիճակին չի կարող վերաբերել։ Պատերազմը թելադրում է նաև մտածողություն... մեր որդեկորույս մայրերի, հերոս մայրերի արցունքները, հայրենքի պաշտպանության համար կռիվ տվող մայրերի անհանգստությունը, ճգնաժամային անորոշությունը, թշնամու վայրագ հարձակումները, խաղաղ մարդկանց թիրախավորելը, բիրտ ուժի կիրառումը, եվրոպական երկրների անտարբերությունը փոխել են իմ մտածողությունը, փոխել են իմ վերաբերմունքը հումանիզմի նկատմամբ։ Ես դարձել եմ կատաղած առյուծ, որն ամեն վայրկյան կնետվի ռազմի դաշտ և կպաշտպանի իր կորյունին, կպայքարի կույր անարդարության դեմ։ Թշնամուն ասեք, թո՛ղ զգուշանա հայ մայրերից։
Մենք խաղաղ էինք մեր լեռների պես, դուք հողմերի պես խուժեցիք վայրագ»:
Comentários