top of page

Պուտինը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին հրավիրել է Մոսկվա

Oct 9, 2020
1 min read

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել դադարեցնել մարտական գործողությունները Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին հայտնում է Риа новости-ն։

Պուտինը Ալիևի ու Փաշինյանի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Ղարաբաղում կրակը պետք է դադարեցվի՝ գերիների և զոհվածների մարմինները փոխանակելու նպատակով:

ՌԴ ղեկավարը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին հոկտեմբերի 9-ին հրավիրել է ՌԴ՝ Ղարաբաղի հարցով խորհրդակցության։

 
 
 

Comments


bottom of page