top of page

ՀՀ-ը Ավստրիայի հետ սերտ համագործակցող իննը երկրներից մեկն է ԽԵԿ համարակալման գործընթացում. Կապեր

  • Anews
  • Dec 10, 2022
  • 1 min read

«Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում և հաշվառում» ծրագրի մասին քննարկմանը հյուրընկալվել էր Ավստրիական զարգացման գործակալության տնօրեն Կլաուս Կապերը։


Նա շնորհավորեց Հայաստանին «Խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի» ստեղծման համար։ «Տվյալ պահին սննդի անվտանգությունը լրջագույն մարտահրավերներից է, որի հետ բախվել է անբողջ աշխարհը։ Մեր համագործակցությունը իր դերն ունի սննդի և պարենային անվտանգության, ինչպես նաև միջազգային ստանդարտների ներկայացման բնագավառում», - ասաց նա։


Կլաուս Կապերը ներկայացնեց Ավստրիական զարգացման գործակալության գործունեությունը Հայաստանում․ «Հայաստանը Ավստրիայի հետ սերտ համագործակցող իննը երկրներից մեկն է։ Մեր համագործակցությունը սկսվել է դեռ Գյումրիի երկրաշարժից անմիջապես հետո և սերտ շարունակվում է, 2011 թ-ից՝ պաշտոնական ձևաչափով։ Մեր երկու երկրները ստորագրել են հատուկ պայմանագիր, որը ձևակերպում է մեր համագործակցության ռազմավարության շրջանակները մինչև 2024 թվականը»։ Կլաուս Կապերը կարևորեց համակարգի գործընթացը:

«Այս համակարգի առավելությունները բազմաթիվ են: Այն նպաստում է կենդանիների առողջությանը, ապահովում է անվտանգ սնունդ, այն նաև բարձրացնում է արտադրանքի թափանցիկությունը: Իր ազդեցությունը կթողնի ֆերմերների եկամտային հնարավորությունների վրա: Կենդանիների անձնագրի գոյությունը ֆերմերի համար բացում է տարբեր շուկաների դռները: Դուք նայում եք կենդանու անձնագրին և տեսնում եք, թե ինչի հետ գործ ունեք»,- ասաց Կլաուս Կապերը:

Նա նշեց, որ արդեն ավելի քան տաս տարի է, որ Ավստրական զարգացման գործակալությունը Հայաստանում զարգացնում է գյուղատնտեսական սեկտորը և դա վերաբերում է գյուղատնտեսության բոլոր բնագավառներին ինչպես կենդանիների, այնպես էլ բուսական ծագման գյուղատնտեսությանը։ «Խոշոր եղջերավոր կենդանիների և ընդհանրապես կենդանիների բնագավառում մենք արդեն երկար ժամանակ է համագործակցում ենք մեր գործընկերոջ` CARD հիմնադրամի հետ։

Hozzászólások


bottom of page