ԱՀԿ-ի և Viber-ի կողմից չատբոտի նոր բաժին է թողարկվում՝ արգանդի վզիկի քաղցկեղի մասին
- Anews
- Feb 4, 2022
- 2 min read

Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Viber մեսենջերում կանանց առողջության վերաբերյալ չատբոտի նոր բաժին է թողարկում՝ արգանդի վզիկի քաղցկեղի մասին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և Viber մեսենջերը գործարկել են Viber-ում կանանց առողջության վերաբերյալ չատբոտի նոր բաժին՝ նվիրված արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելմանը: Գործարկումից ի վեր ավելի քան մեկ միլիոն բաժանորդ է միացել չատբոտին:
ԱՀԿ-ի չատբոտի նոր բաժինը տրամադրում է հաստատված տեղեկատվություն հիվանդության առաջացման պատճառների, ռիսկերի, ախտանիշների և արգանդի վզիկի քաղցկեղի բուժման վերաբերյալ, ինչպես նաև խորհուրդներ՝ հիվանդության կանխարգելման համար:
Viber-ի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախագիծն օգնում է բոլոր տարիքի կանանց ավելին իմանալ իրենց առողջության մասին վստահելի աղբյուրներից: Բացի նոր բաժնից, չատբոտը օգտակար տեղեկատվություն և գործնական խորհուրդներ է տալիս նրանց ֆիզիկական և հոգեկան առողջության հետ կապված տարբեր թեմաների վերաբերյալ, ինչպիսիք են կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելումը, դաշտանային ցիկլը և այլն:
«Մենք ուրախ ենք, որ ԱՀԿ-ի հետ մեր համատեղ ծրագիրը օգնում է հարյուր հազարավոր կանանց հոգ տանել իրենց առողջության մասին: Մենք կարծում ենք, որ օգտակար և վստահելի տեղեկատվությունը օգնում է իրավիճակը դեպի լավը փոխել», - ասում է ԱՊՀ երկրներում Rakuten Viber-ի բիզնեսի զարգացման ավագ տնօրեն Աննա Միգալը:
Ավելի վաղ ԱՀԿ-ի հետ համատեղ նախագծի շրջանակներում Viber-ում հայտնվել էին նաև գունեղ և պոզիտիվ թեմատիկ սթիքերներ, որոնց շնորհիվ կարող եք աջակցել ձեր սիրելիներին և ցույց տալ ձեր մտահոգությունը կանանց խնդիրների նկատմամբ։
Այժմ բոտը հասանելի է անգլերեն, ռուսերեն, ուկրաիներեն, հունգարերեն և հունարեն լեզուներով՝ կախված օգտատիրոջ կարգավորումներից:
Rakuten Viber-ի մասին.
Viber-ը զանգեր կատարելու և հաղորդագրություններ ուղարկելու հավելված է, որը հնարավորություն է տալիս բոլորին մշտապես լինել կապի մեջ անկախ գտնվելու վայրից։
Ամբողջ աշխարհում մեր օգտատերերը միմյանց անվճար տեքստային հաղորդագրություններ են ուղարկում, տեսազանգեր կատարում, զրուցում խմբային զրուցարաններում, հաղորդակցվում նախընտրած բրենդների և հայտնի մարդկանց հետ, ինչպես նաև հետևում նորություններին: Մենք երաշխավորում ենք հավելվածից օգտվողների ազատությունն ու անվտանգ հաղորդակցությունը:
Viber-ը պատկանում է Rakuten Inc.-ին, որը էլեկտրոնային առևտրի և ֆինանսական ծառայությունների համաշխարհային առաջատարն է: Viber հավելվածը «Barcelona» ֆուտբոլային և «Golden State Warriors» բասկետբոլային ակումբների պաշտոնական մեսենջերն է՝ զանգերի և ակնթարթային հաղորդագրությունների ծրագիրը:







Comments