top of page

ARMDOCT ծրագրի աշխատաժողովի շրջանակներում քննարկվեց դոկտորական դպրոցների ստեղծման հնարավորություններ

  • Anews
  • Nov 30, 2022
  • 1 min read

ree

Ս.թ. նոյեմբերի 14-18-ը Իտալիայի Տերամոյի համալսարանում տեղի ունեցավ ARMDOCT ծրագրի հերթական աշխատաժողովը, որին մասնակցեց նաև ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի ծրագրում ընդգրկված թիմը: Աշխատանքային խմբում ներառված էին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ դեկան, ARMDOCT ծրագրի համակարգող Ատոմ Մխիթարյանը, գիտական հարցերի գծով փոխտնօրեն Նաիրա Հակոբյանը, կրթության որակի ապահովման բաժնի պետ Նարինե Վարդանյանը, տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչ Կարեն Սարգսյանը, օտար լեզուների ամբիոնի վարիչ Գոհար Գրիգորյանը և իրավագիտության ամբիոնի դասախոս Արտյոմ Սեդրակյանը։ Քառօրյա աշխատաժողովի նպատակն էր ՀՀ-ում դոկտորական դպրոցների ստեղծման հետ կապված հնարավորությունների քննարկումը, խնդիրների և խոչընդոտների վերհանումը, համատեղ լուծումների մշակումը։ Նշենք նաև, որ ARMDOCT ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը Եվրասիա միջազգային համալսարանի հետ համատեղ մշակում է իրավատնտեսագիտական ուղղվածության դոկտորական դպրոցի կրթական ծրագիրը, որի շնորհանդեսը ներկայացվեց Տերամոյի աշխատաժողովի ընթացքում։

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին

Comments


bottom of page