top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հովհաննես Թումանյանի ծննդյան 154 ամյակին նվիրված ցերեկույթ` Քարակերտ համայնքում



Այսօր ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է՝ 154-ամյակը։

Բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին Դսեղում։ Օրը նշանավորվում է նաև որպես գիրք նվիրելու տոն: Հ. Թումանյանը նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետև Ջալալօղլու (Ստեփանավան) դպրոցում։


1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով 1887թ. ստիպված եղավ թողնել դպրոցը և սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետեւ Հայ Հրատարակչական միության գրասենյակում:


Այսօր, ի թիվս այլ միջոցառումների, Արմավիր մարզի Քարակերտ համայնքում գործող Արմավիր թեմի Քարակերտի Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան հոգևոր մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ ցերեկույթ` նվիրված մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 154 ամյակին:



Կենտրոնի սաների համար ընթերցվեցին բանաստեղծի հեքիաթներից և նույնանուն բանաստեղծությունների մուլտֆիլմեր դիտելու հնարավորություն ընձեռնվեց նրանց: Գիրք նվիրելու առիթով էլ ծնողների և սաների կողմից համալրվեց կենտրոնի գրադարանը:







0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page