top of page

YouTube-ը և Gmail-ը այլևս չեն գործի միլիոնավոր սարքերի վրա

  • Anews
  • Sep 9, 2021
  • 1 min read

ree

Սեպտեմբերի 27-ից Google ընկերությունը կարգելի իր սերվիսների հասանելիությունը Android 2.3 օպերացիոն համակարգ ունեցող գաջեթների օգտատերերի համար, տեղեկացնում է Gazeta-ն՝ հղում կատարելով The Sun-ին։

Ասպիսով, հնացած օպերացիոն համակարգ ունեցող սարքերի տերերն այլեւս չեն կարողանա մտնել իրենց աքաունթները, ինչն ավտոմատ կերպով փակում է նրանց հասանելիությունը Google-ի պոպուլյար շատ սերվիսների գործառույթների մեծ մասի հանդեպ։ Պրոֆիլ մտնել փորձելիս օգտատերը հաղորդագրություն կստանա ավտորիզացիայի սխալի մասին։ Դա փակում է ներբեռնելու կամ հավելվածները թարմացնելու հնարավորությունը Google Play-ում, օգտատերը չի կարողանա լիարժեք օգտվել YouTube եւ Google-քարտեզներից։ Անհնար կլինի նաեւ Google Drive-ի պահեստարանի եւ Gmail փոստի հասանելիություն ունենալ հին սարքերից։

Google-ում նշում են, որ հին ԾԱ աջակցության դադարեցումը կապված է օգտատերերի պաշտպանության հետ։ Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ ավտորիզացիան հին սարքեր ունեցողների աքաունթում անհատական տվյալների արտահոսքի վտանգ է կրում։

Ընկերությունում չեն նշում Android 2.3-ով սարքերի թվաքանակը։ Բայց, համաձայն Business of Apps-ի վիճակագրության, 2021թ. առաջին եռամսյակի դրությամբ Android 2.3 օգտատերերի թվաքանակը կազմում է 11,2 մլն մարդ (Android-ից օգտվողների ընդհանուր թվի 0,4 տոկոսը)։ Android 2.3.7-ը թողարկվել է 2011թ.։

Comments


bottom of page