top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Պոկում վարժության ոսկե մեդալը նվաճեց Եվրոպայի կրկնակի չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանը. ԵԱ


Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպպայի առաջնության տղամարդկանց 96 կգ քաշայինների A խմբի պայքարը, որտեղ Հայաստանն ունի երկու մասնակից:

Տիտղոսի համար պայքարում են աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանն ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանը:

Ավարտվել է պոկում վարժությունը, որտեղ առաջատարները հայ ծանրորդներն են:

Պոկում վարժության փոքր ոսկե մեդալը 169 կգ արդյունքով նվաճեց Դավիթ Հովհաննիսյանը: Փոքր արծաթե մեդալը 166 կգ արդյունքով նվաճեց Հակոբ Մկրտչյանը:

Այս քաշային կարգում մեդալի համար պայքարում է 10 ծանրորդ։ Հակոբ Մկրտչյանը եւ Դավիթ Հովհաննիսյանը միակ ֆավորիտներն են։ Նրանք բոլորից 20 կգ ավելի բարձր հայտ են ներկայացրել երկամարտում:

2022 թվականի Եվրոպայի չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ) Երեւանում անցկացված ԵԱ-ում երկրորդ անգամ հռչակվեց չեմպիոն: Երկամարտում գրանցեց  377 կգ արդյունք (172+205):

0 comments

Comments


bottom of page