top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Խաղողօրհնեքը Ջրաշենում



Լոռու մարզի Ջրաշեն գյուղում` «Մայրություն» հուշարձանի մոտ, տեղի ունեցավ ավանդական դարձած Խաղողօրհնեքի արարողությունը:

Սպիտակի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Օվսե քահանա Հովհաննիսյանն օրհնեց բերքն ու բարիքը և ներկայացրեց օրվա խորհուրդը: Նախաձեռնության հեղինակը Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանն է:


Ջրաշենցի Ա. Մխիթարյանի մոր՝ Հրածին Հովհաննիսյանի հիշատակին կանգնեցված «ՄԱՅՐՈՒԹՅՈՒՆ» հուշարձանը բնորոշում է բոլոր մայրերի ազնիվ ու անաղարտ կերպարը, այն հավատավոր մոր, ընտանեկան սրբության պահապանի մարմնացումն է: Հուշարձանի հեղինակը Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դոցենտ, քանդակագործ Էմին Պետրոսյանն է: Շուրջ երկու մետր բարձրությամբ, տրավերտինից ու բազալտից քանդակված հուշարձանը գյուղի կենտրոնում՝ երկրաշարժից ավերված դպրոցի տեղում տեղադրվել է չորս տարի առաջ հենց սբ. Աստվածածնի վերափոխման տոնի օրը: Ջրաշենի պարային համույթները հանդես եկան պարային կատարումներով։






0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page