Search

911-ն ամփոփում է անցած շաբաթը


ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մայիսի 27-ից հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 542 դեպք, որից 319-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 138 կենցաղային կանչ, 248 հրդեհ, 51 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 3 և տուժել 61 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 4 քաղաքացի:

Քաղաքացիների կողմից արձանագրվել է օձերի նկատման 47 դեպք, որոնցից 20-ի դեպքում փրկարարների կողմից օձերը հայտնաբերվել են:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 10 դեպք, որի հետևանքով տուժել է 10 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները:

#ԱԻՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia