top of page
ԼՐԱՀՈՍ
Search

5-րդ շարասյուն թող ման գան կառավարության շենքում, և մեր բանակից ձեռքները հեռու տանեն․ Մամիջանյան


5-րդ շարասյունը թող ման գան կառավարության շենքում եւ մեր բանակից ձեռքները հեռու տանեն: Այս մասին, այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Բացի վնասից, ուրիշ ոչ մի բան չեն կարողանում անել:»,-ասաց նա:

Անդրադառնալով դիտարկմանը, որ եթե ժամանակին բանակը եւ պետությունը չթալանվեր, այսօր ավելի ուժեղ բանակ ու պետություն կունենայինք, նա արձագանքեց. «Այս պահին դատարանում գտնվող բոլոր գործերի  ֆինանսական հանրագումարը  դեռեւս չապացուցված մեղսագրությամբ, եթե գումարես իրար, 10 տարվա բանակի բյուջեի զրո ամբողջ զրոներ թիվն է կազմում: Դուք եւ մեր քաղաքացիները պետք է որոշեն՝ արդյոք դա համատարած թալ;ան է, թե չէ: Թալան բառը ես չեմ օգտագործում, գանձագողություն կա աշխարհի բոլոր պետություններում: Մեղավորները պետք է պատժվեն»:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page