Search

Բնակչության հատուկ սպասարկման ոլորտում չի կարող որևէ կոռուպցիոն ռիսկ լինել. նոր նշանակում՝ քաղաքապետ


Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հայտարարած մրցույթի արդյունքում «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հաղթող է ճանաչվել Արման Իսկանդարյանը: Ընկերության նոր տնօրենին աշխատակազմին է ներկայացրել քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Վահե Խաչատրյանը:


«Սա իրականում շատ նուրբ և զգայուն ոլորտ է, ուստի ձեզանից պահանջվում է անաչառություն, ազնվություն և թափանցիկություն աշխատանքում: Այս ոլորտում չի կարող լինել որևէ կոռուպցիոն ռիսկ: Հակառակ դեպքում օրենքի ողջ խստությամբ կպատժվեն այն աշխատակիցները, որոնք նման քայլի կդիմեն»,- ընդգծել է Վահե Խաչատրյանը՝ նշելով, որ ոլորտը գտնվում է քաղաքապետի անմիջական հսկողության ներքո:

Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը համակարգում է համայնքային գերեզմանատներում տարածքների հատկացման և ոլորտին առնչվող մյուս գործառույթները: ՀՈԱԿ-ի աշխատանքների կազմակերպման վերաբերյալ ապագայում նոր, սկզբունքային լուծումներ կկիրառվեն:


#Երևանիքաղաքապետարան #ԲնակչությանհատուկսպասարկումՀՈԱԿ #ԱրմանԻսկանդարյան

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia