top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Կայացել է ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը




Հոկտեմբերի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը:

Ողջունելով հասարակական խորհրդի անդամներին՝ Դավիթ Տոնոյանը կարևորել է հասարակական կարծիքի և զինված ուժերում խնդրահարույց հարցերի ուսումնասիրման, հասարակության շրջանում բանակի դերակատարության բարձրացման առումով խորհրդի կողմից իրականացվող աշխատանքը: Դավիթ Տոնոյանը վստահություն է հայտնել, որ հասարակական խորհուրդն իր արդյունավետ գործունեությամբ այսուհետ ևս բանակի և հասարակության միջև կձևավորի երկխոսության մթնոլորտ:




Պաշտպանության նախարարի խորհրդական, հասարակական խորհրդի համակարգող Գեղամ Հարությունյանը և խորհրդի անդամները հանդիպման ընթացքում հանդես են եկել մի շարք առաջարկություններով: Քննարկվել են առաջիկա աշխատանքային ծրագրերը, որոնց վերաբերյալ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է իր դիտարկումները և տվել համապատասխան ցուցումներ:


0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page