Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Թոմաս Մայր-Հարթինգի գլխավորած պատվիրակությանը
- Anews.am
- Oct 18, 2018
- 1 min read

Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ԵԱԳԾ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տնօրինության գործադիր տնօրեն Թոմաս Մայր-Հարթինգի գլխավորած պատվիրակությանը:
Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տնօրինության գործադիր տնօրեն Թոմաս Մայր-Հարթինգի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Զրուցակիցներն անդրադարձել են հայաստանյան ներքաղաքական զարգացումներին, ինչպես նաեւ քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Comments