top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Նախագահը մասնակցել է Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությանը



Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ տիկնոջ Նունե Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք Ամենայն Հայոց կաթողիկոսի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ տիկին Աննա Հակոբյանի հետ Փարիզի Ինվալիդների պալատի «Պատվո» հրապարակում մասնակցել է աշխարհահռչակ շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի ազգային հարգանքի տուրքի արարողությանը:

Հրաժեշտի արարողությանը ներկա են եղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Ֆրանսիայի նախկին նախագահներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարակական, քաղաքական, մշակութային անվանի գործիչներ, ֆրանսիահայ համայնքի ներկայացուցիչներ:


0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page