«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ» կուսակցության հայտարարությունը՝ երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման ո
- Anews.am
- Oct 4, 2018
- 1 min read

«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ» կուսակցությունը հայտարարություն է տարածել, երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման ուղու վերաբերյալ:
Հայտարարության մեջ ասված է՝
Մտահոգված լինելով երկրում տիրող քաղաքական մթնոլորտի սրմամբ,
գործադիր և օրենսդիր իշխանությունների միջև առկա լարվածությամբ,
ՀՀ վարչապետի հնարավոր հրաժարականի արդյունքում սպասվող անորոշությամբ,
կարևորելով անվտանգության և ազգային միասնության պահպանման հրամայականը, անհրաժեշտ ենք համարում.
Հնարավոր սեղմ ժամկետներում անցկացնել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ: Ստեղծված քաղաքական ճգնաժամի հաղթահարման իրատեսական ուղի ենք համարում գործող Ազգային ժողովի լուծարումը հանրաքվեի ճանապարհով:
«Արդարություն» կուսակցության քաղաքական խորհուրդ
Comments